Շոյգուն խոսել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով Եվրոպայում ռազմական վտանգի աճի մասին
ԱշխարհԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները հանգեցնում են եվրոպական տարածաշրջանում ռազմական սպառնալիքի աճի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ռազմական սպառնալիքի աճին նպաստում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները եվրոպական տարածաշրջանում` զորքերի մարտունակությունը բարձրացնելու և առաջատար ներկայությունն ուժեղացնելու ուղղությամբ»,-ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը:
Վերոնշյալ գործողությունների շարքում Շոյգուն անվանել է ռազմական ենթակառուցվածքների արդիականացումը, գործառնական և մարտական պատրաստության ինտենսիվության աճը, ինչպես նաև Ուկրաինայում ազգայնական տրամադրությունների ակտիվացումը, որոնք զինված բախում են հրահրում Դոնբասում:
Ավելին՝ այստեղ