Հայ գերիներն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների. նոր փաստեր կներկայացվեն ՄԻԵԴ
ՀասարակությունՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված փորձաքննությունների արդյունքներից։
Ադրբեջանից Հայաստան վերադարձված գերիները գերության ընթացքում ենթարկվել են բռնության, կտտանքների, խոշտանգումների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել և իրականացվել են դատաբժշկական փորձաքննություններ` բոլորի մասով։ Ցավալի է, բայց կան և՛ կտտանքի դեպքեր, և՛ ծեծի դեպքեր։ Ակնհայտ է, որ դրանք դիտավորյալ կատարված արարքներ են»,– ասաց Կիրակոսյանը։
Բոլոր ապացույցները, նրա խոսքով, հավաքագրվել ու ներկայացվելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` միջպետական գանգատի շրջանակներում, քանի որ գանգատի կարևորագույն հատվածներից մեկը վերաբերում է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը։
Ավելին ՝ այստեղ
