Հիվանդանոցում 4 մարդու են սպանել
ՀասարակությունԳերմանիայում Պոթսդամի հիվանդանոցում 4 մարդու են սպանել, հաղորդում է Potsdamer Neueste Nachrichten-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Զոհվածները եւ տուժածը հայտնաբերվել են կլինիկայի տարբեր պալատներում:
Ոստիկանությունը հայտնել է, որ մահացածների մարմինների վրա վնասվածքները խոսում են այն մասին, որ նրանք ենթարկվել են բռնի գործողությունների:
Հետաքննության շրջանակում ձերբակալվել է ոստիկանության աշխատակցուհին:
Այլ մանրամասներ հայտնի չեն:
Ավելին՝ այստեղ