«Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից գա և մարդ տանի». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
ՀասարակությունԵս երկու ժամ շարունակ ճանապարհին եմ եղել, ո՛չ մեր սահմանապահներին եմ տեսել, ո՛չ էլ ռուս: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Սյունիքի ճանապարհային անվտանգությանը:
«Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից գա և մարդ տանի, պետք է տենց դեպք լինի, որ նոր սկսենք մտածե՞լ»,- ասաց Սասուն Միքայելյանը:
ԵԿՄ նախագահը նիստի ընթացքում պատմեց մի իրավիճակի մասին, երբ ժամեր շարունակ մնացել է ճանապարհի վրա և որևէ սահմանապահի այդ ժամանակահատվածում չի տեսել: Նա նաև հիշատակեց 1993 թվականին Տավուշի դեպքերը, երբ թուրքերը ճանապարհից մարդ էին տանում:
Ավելին՝ այստեղ