Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրող մոդելը ֆուտբոլիստից 64 մլն եվրո է պահանջում
ՍպորտՄոդել Քեթրին Մայորգան շարունակում է մեղադրանքներ առաջադրել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ: Այս մասին հայտնում է sportmediaset.mediaset.it-ը։
Զույգի միջև միջադեպը տեղի է ունեցել 2009-ի ամռանը Լաս Վեգասում: Աղջիկը պնդում է, որ Ռոնալդուն իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում: Պորտուգալացին պնդում է, որ նրանց հարաբերությունները համաձայնեցված են եղել:
Լուրեր են շրջանառվում, որ Քրիշտիանուն նախկինում Մայորգային վճարել էր 287,000 ֆունտ ստեռլինգ ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Հաղորդվում է, որ դատական գործը շարունակվում է: Դատարանի փաստաթղթերում նշված է, որ մոդելը Ռոնալդուից 64 միլիոն եվրո գումարի փոխհատուցում է պահանջել: