ԱՄՆ-ում հերթական փոխհրաձգության հետևանքով զոհվել է 5 մարդ
ԱշխարհԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է հինգ մարդ: Այդ մասին հաղորդում է Fox News- ը: Նշվում է, որ զոհվածների թվում էին նահանգի շերիֆի երկու տեղակալը, երկու քաղաքացիական անձ և հրաձիգը:
Հյուսիսային Կարոլինայի դիմակայությունը տևել է ավելի քան 13 ժամ: Զինված տղամարդը կրակել է ոստիկանության աշխատակիցների վրա, երբ նրանք ժամանել են սովորական ստուգայցի: Մոտակա տների բնակիչները տարհանվել են, ոմանց էլ հրահանգել են թաքնվել:
Ավելին՝ այստեղ