Հայերեն


Տիգրան Արզաքանցյանը միշտ եղել է բանակի կողքին. նա 15 մլն դոլար է հատկացրել

Հասարակություն

Այլ առիթով նշել եմ, որ հատկապես հետպատերազմական ժամանակաշրջանում չափազանց կարևոր է աշխարհասփյուռ մեր հայրենակիցների ներդրումն ու մասնակցությունը Հայաստանի և Արցախի ավերված տնտեսության և բանակի վերականգնման գործում։ Հատկապես այն հայերը, որոնք թե՛ դրսում, և թե՛ մեր երկրում կայացել են որպես հաջողակ բիզնեսմեններ, հասարակական-քաղաքական գործիչներ պետք է մեկտեղեն ջանքերը երկիրն այս աղետաբեր ընթացքից դուրս բերելու համար։ Իհարկե, դա չի լինի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կամ նրա իշխանության հետ օբյեկտիվ պատճառով՝ Հայաստանն ու Արցախը այս օրվան են հասել բացառապես այդ մարդկանց ապաշնորհ և առանձին դրվագներում նաև հակապետական գործունեության արդյունքում։ Պարտված իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա շտկի իր մեջքը և առաջ նայի՝ զարգացնելով տնտեսությունը, հզորացնելով բանակը։ Ի դեպ, ինչ վերաբերում է բանակին։ 44-օրյա պատերազմի ընթացքում միլիոնավոր մեր հայրենակիցներ Հայաստան Համահայկական հիմնադրամին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, որոնք պետք է օգտագործվեին բանակի և զինվորի կարիքների համար։ Սակայն առ այսօր խնդրահարույց է այդ գումարների ծախսման ուղղություններն ու նպատակները։ Հիմնադրամի գումարների մի մասը փոխանցվել է Կառավարությանը ինչ-որ ծախսերի համար, որի իրավունքը չկար, մի մասն էլ հայտնի չէ, թե ինչ է եղել։ Ինչևէ, ներկայումս, առաջիկա քաղաքական գործընթացներին ընդառաջ, ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում աշխատող և կայացած գործարարներ և քաղաքական գործիչներ են հայտ ներկայացրել մասնակցելու սպասվող ընտրություններին։ Նման ցանկություն ունի ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը։ Դեռ հայտնի չէ՝ Արզաքանցյանը կուսակցություն կհիմնադրի, թե՞ որևէ ուժի կսատարի, սակայն պատրաստակամ է իր ռեսուրսները, կապերն ու գիտելիքները ծառայեցնել մեր երկրին։ 

Ի դեպ, պարզվում է Արզաքանցյանը, մշտապես կարևորել է մարտունակ Զինված ուժեր ունենալը, հետևաբար մշտապես եղել է բանակի կողքին։ Դիցուք, 2008թ.-ին Տիգրան Արզաքանցյանը 15 մլն դոլար է հատկացրել բանակին։ Աջակցություն է ցուցաբերել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդուհանդերձ, կարևոր է արձանագրել, որ պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ մենք ենք ապրում, պետք է լինենք միասնական, եթե շարունակենք բաժանարար գծեր քաշել սևերի ու սպիտակների, հների ու նորերի նորից հանգելու ենք նույն վիճակին՝ այս անգամ պետականության վերջնական կորստով։ 

Եվ վերջապես՝ մենք, որպես հավաքական ազգ, պետք է կարողանանք ի շահ մեր երկրի օգտագործել բոլոր այն կարող ուժերի և գործիչների ռեսուրսները, ովքեր հենց իրենք՝ կամովին ցանկանում են դա անել։

Արտակ Գալստյան

Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՍտախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՀայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըՊետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԹարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԱյսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանՕլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանԴատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված