Հայերեն


Ինչո՞ւ էր Ռուբեն Հախվերդյանը ներկայացել նախագահի հետ հանդիպմանը

Հասարակություն

Աննա Բաբաջանյան, Armlur

Աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ից 11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Ս. Սարգսյանը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարները: Ավելի վաղ մենք զրուցել էինք քննարկմանը ներկա մշակույթի գործիչներից մի քանիսի հետ եւ տեղեկացրել, թե դրա ընթացքում կոնկրետ ինչ խնդիրների մասին է բարձրաձայնվել, եւ թե նախագահն ինչպես է դրանց արձագանքել: Այժմ արդեն կանդրադառնանք հայ հանրության մի ստվար զանգվածի հուզող հարցի: Այն բանից հետո, ինչ տեղեկություն տարածվեց, թե մշակույթի կոնկրետ որ գործիչներն են հրավիրվել հանդիպմանը, սոցցանցերում մշակույթի մի շարք գործիչներ, ինչպես նաեւ այլ օգտատերեր կարծիք հայտնեցին, որ նախագահը հերթական անգամ մի հարկի տակ է հավաքել յուրայինների, եւ որ քննարկումը, ըստ էության, ֆորմալ բնույթ է կրել: Ի դեպ, օգտատերերից շատերը, հրավիրված գործիչների շարքերում տեսնելով երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին, տարակուսանք էին հայտնել. «Նա ի՞նչ գործ ունի այնտեղ»: «Ես նախագահի հետ հանդիպում չեմ ունեցել, մենք գնացել, համերգ ենք տվել (Ռուբեն Հախվերդյանը` իր խմբով, Դավիթ Ամալյանը զորամասերում հանդես են եկել ելույթներով, հեղ.), հետո հավաքվել ենք թեյի սեղանի շուրջ եւ տուն ենք եկել: Ինքս բացարձակ ոչ մի հարց չեմ տվել նախագահին: Ինձ հրավիրել էր Արմեն Ամիրյանը, որն իմ ընկերն է: Ես էլ չկարողացա մերժել նրան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց պարոն Հախվերդյանը: Հետաքրքրվեցինք` երգահանը չի կարծում արդյոք, որ հանդիպումը լավ առիթ էր` իրեն հուզող մի շարք հարցեր նախագահին ուղղելու եւ առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար. «Իմ հարցերը, կարծեմ, հազարավոր տեղեր կարդացել են, նորից պետք է հարցեր տայի՞: Ես իմ մտածողությունը չեմ փոխել, չեմ էլ փոխելու»,-ասաց պարոն Հախվերդյանը: Մենք թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, որ շատ կզարմանար, եթե, օրինակ, իրեն հրավիրած լինեին հանդիպմանը. «Նախագահն այդօրինակ ոչ ստանդարտ քայլեր չի անում: Եթե ինձ հրավիրեին էլ, չէի գնա: Եթե պետք է գնայի մի տեղ, որտեղ իմ ներկայությունը ձեւական բնույթ կկրեր, ես էլ չէի կարողանա ինչ-որ բան փոխել, ավելի լավ է` չգնայի: Բայց հրավեր, բարեբախտաբար, չեղավ: Ասեմ, որ ինձ չեն հրավիրում նույնիսկ առաջնախաղերի եւ հոբելյանական երեկոների»,-մեկնաբանեց տիկին Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ` մշակույթի գործիչներին հրավիրել են` գալիք ընտրություններին «նախապատրաստելու» համար. «Ուզում են, որ բոլորիս հայտնի օղակը նորից պտտվի, եւ ընտրություններում նույն արդյունքը գրանցվի: Իսկ կանչված մշակույթի գործիչներից շատերը պարզապես մշակույթի գործիքներ են»,-եզրափակեց դերասանուհին:

 

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է
Ամենադիտված