Հայերեն


Գեղամ Խաչատրյանը թեժ մարտերի ժամանակ իր բուժկետը ծավալել է զորամասին մոտ գտնվող եկեղեցու տարածքում

Հասարակություն

ԵՊԲՀ սովորողները, մասնակցելով Արցախի դեմ իրականացվող պատերազմին, վերահաստատեցին, որ ընտրելով բժշկի, ռազմական բժշկի ուղին՝ ծառայում են մարդկանց ու հայրենիքին: Գտնվելով կյանքի և մահվան սահմանագծին՝ փաստում են՝ պատերազմը փոխել է նրանց առաջնահերթություններն ու աշխարհընկալումը:

Ճառագայթային ախտորոշման ամբիոնի կլինիկական օրդինատոր, ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Խաչատրյանը հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը բժշկի առաքելությունն իրականացրել է «Եղնիկների» զորամասում, որտեղ պատերազմից առաջ՝ 3 տարի ժամկետով որպես բուժծառայության պետ անցել է նրա ծառայությունը:

«Արդեն հարազատ դարձած զորամասում վերականգնվեցի նույն պաշտոնին՝ իրականացնելով բուժծառայության կազմակերպում»,-պատմում է կամավոր պատերազմ մեկնած ռազմական բժիշկը, որն անմիջական մասնակցություն է ունեցել մարտի դաշտից վիրավորների տարհանմանը, բուժօգնության տարմադրմանն ու հոսպիտալաներ տեղափոխմանը:

Ռազմական բժշկի խոսքով՝ խաղաղ պայմաններում ևս սահմանային զորամասերում ծառայությունն ավելի դժվար է, քան հոսպիտալներում:

Պատերազմի ժամանակ աշխատանքը կրկնակի ծանր է: «Այդ ամենը հնարավոր է պատկերացնել միայն անմիջական մասնակցություն ունենալու պարագայում: Փոխվում է մտածելակերպը, այլևս դադարում ես մտածել անձիդ մասին: Չնայած անմիջական մասնակցություն չենք ունենում մարտերին՝ բժշկի պարտքն է վիրավորներին օգնություն ցույց տալու համար լինել ամենաթեժ կետերում, քանի որ հայրենիքի պաշտպանների կյանքերի փրկության պարտականությունը դրված է մեզ վրա»,-նշում է նա:

Չնայած ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունվելուն՝ Գեղամ Խաչատրյանի երազանքը ռազմական բժիշկ դառնալն էր: «Ինձ հոգեհարազատ են զինվորական համազգեստն ու պատասխանատվությունը: Այդ պատճառով, օգտագործելով ինձ ընձեռված հնարավորությունը, 3-րդ կուրսում տեղափոխվեցի Ռազմաբժշկական ֆակուլտետ: Երբեք չեմ զղջացել այդ ընտրության, անցած դժվարությունների համար: Հպարտ եմ, որ իմ ծառայությունն անցել է սահմանային համարվող «Եղնիկների» զորամասում»,-շեշտում է նա:

Գեղամ Խաչատրյանը թեժ մարտերի ժամանակ իր բուժկետը ծավալել է զորամասին մոտ գտնվող եկեղեցու տարածքում: «Ավիացիոն հարվածների արդյունքում այդտեղ ոչ մի կայուն շինություն չէր մնացել: Ես ամեն վայրկյան սպասում էի, որ եկեղեցին էլ թիրախ կդառնա, սակայն ի զարմանս ինձ, այն միչև վերջ կանգուն մնաց»,- ընդգծում է նա:

Փաստ է՝ բուժծառությունն ամենախոցելի օղակներից մեկն էր այս պատերազմի ժամանակ. թշնամին թիրախավորում էր ոչ միայն վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաները, այլև հիվանդանոցներն ու հոսպիտալները: Սակայն այդ ամենն անտեսելով՝ գիտակցաբար սահման հասած բժիշկները` որպես մասնագետներ և հայրենիքի պաշտպաններ, հավատարիմ են մնացել իրենց երդմանը: «Յուրաքանչյուր զինվորի կյանքի փրկությունն անբացատրելի զգացողություն, երջանկություն էր պարգևում»,-ընդգծում է ռազմական բժիշկը՝ հավելելով, որ մասնագիտական որակների հետ մեկտեղ, բժիշկը պետք է լինի հայրենասեր և անձնազոհ:

«Պատերազմի ժամանակ ամեն ինչ այլ է: Մեր պարտքն էր անել ոչ միայն այն, ինչը մեր պարտականությունների սահմանում էր, այլև ցանկացած աշխատանք՝ մեր ուժերից վեր»,-ասում է ռազմական բժիշկը:

Պատերազմը փոխել է սովորողի աշխարհայացքը. այն, ինչ նախկինում կարևոր էր թվում, այժմ դարձել է անկարևոր, և հակառակը:

Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո Գեղամը պատրաստ է իր ծառայությունը շարունակել այնտեղ, որտեղ դրա կարիքը կլինի:

Ավելին ՝ այստեղ 

Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանՊատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Ներկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանTOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովԻրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանFINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանԸնտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԱնահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքով
Ամենադիտված