Ու՞մ հետ է լարված զրույց ունեցել Հայկ Մարությանը /լուսանկարներ/
ՀասարակությունԱյսօր մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է․ սպասում է ընտրությունները հորով-մորով անեն՝ ողջ ուժով լծվի այդ գործին։ Փաշինյանի և Մարությանի հարաբերությունները սկսել են լարվել դեռ մեկ տարի առաջ, իսկ պատերազմից հետո ընդհանրապես շփում չկա՝ Կարգին Հայկոն, պարզվեց, թիմում քչերից է, որ չի ուզում Փաշինյանի մեղքերի պատասխանատվությունը կիսել։
Analitik.am-ի աղբյուրների փոխանցմամբ քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մաշտոցի փողոցում լարված զրույց է ունեցել անծանոթ մարդկանց հետ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաճարակի ողջ ընթացքում, ինչպես նաև պատերազմի օրերին ու դրան հաջորդած ժամանակահատվածում, անցել էր «ընդհատակ»՝ կտրուկ նվազեցնելով նախկինում դրսևորած քաղաքական ակտիվությունը։

Ավելին ՝ այստեղ