ԱՄՆ-ը տիեզերքը հայտարարել է ռազմական գոտի
ԱշխարհԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի գեներալ Ջոն Ռեյմոնդը տիեզերքը հայտարարել է ռազմական գոտի և նախազգուշացրել, որ Ռուսաստանն ու Չինաստանն ամերիկյան արբանյակները ոչնչացնելու ունակությամբ զենք ունեն: Այս մասին նա հայտարարել է The Washington Post-ի հետ զրույցում:
«Ակնհայտ է, որ տիեզերքը ռազմական գործողությունների տարածք է, ինչպես օդում, ցամաքում և ծովում: Սա մի բան է, որն իրոք իրականացել է վերջին մի քանի տարիների ընթացքում, քանի որ և՛ Չինաստանը, որը մեր մշտական սպառնալիքն է, և՛ Ռուսաստանը զենք են մշակել, որը կարող է կամ խաթարել մեր արբանյակների աշխատանքը կամ ոչնչացնել դրանք»,-ասել է Ռայմոնդը:
Ավելին՝ այստեղ