Նարինե Դիլբարյանի արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին. Րաֆֆի Հովհաննիսյան
ՔաղաքականությունԱփսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:
«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:
Ավելին՝ այստեղ