Զորքեր կմտցվեն այն քաղաքներ, որտեղ բողոքի ցույցերը շարունակվում են․ Կոլումբիայի նախագահի հայտարարությունը
ՀասարակությունԿոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է որոշ քաղաքներ զորքեր մտցնելու մասին, որտեղ շարունակվում են բողոքի ցույցերը հարկային բարեփոխումների դեմ: Կոլումբիայի նախագահի ելույթի տեսանյութը տեղադրվել է նրա վարչակազմի թվիթերյան էջում:

«Ռազմական ներկայության ֆակտրը կգործի այն քաղաքներում, որտեղ մեծ վտանգ կա քաղաքացիների կյանքի համար»,-ասել է Դուկեն:
Նախագահը նշել է, որ զինվորականները «պատրաստված են քաղաքային պայմաններում աշխատելու համար» և կօգնեն ոստիկանությանը ապահովել հասարակական կարգի պահպանմանը:
Հիշեցնենք, որ Կոլումբիայում ապրիլի 28-ին զանգվածային գործադուլներ են սկսվել ընդդեմ հարկային բարեփոխումների: Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը համաձայնել է փոխել փաստաթղթի տեքստը, բողոքի ցույցերը շարունակվել են և վերածվել անկարգությունների:
Ավելին՝ այստեղ