4-ամյա աղջիկը 2 րոպեում նշել է Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերը
ՀասարակությունՔաթարում բնակվող 4-ամյա հնդիկ աղջիկն ամենաարագն է անվանել Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերը և ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին հայտնում է The Peninsula Newspaper Qatar-ը:
Աղյուսակը թվարկելու համար Էշալ Մարվա Խանկակից պահանջվել է ընդամենը 2 րոպե 28 վայրկյան: Ինչպես նշում են ռեկորդների գիրքը կազմողները, սա երեխաների շրջանում լավագույն ցուցանիշն է:
Աղջիկն ընդգրկվել է նաև հնդկական ռեկորդների գրքում: Նա թվարկել է մարդու մարմնի 55 կարևոր մասեր, Արեգակնային համակարգի ութ մոլորակ և Հնդկաստանի 14 վարչապետներին:
Ավելին՝ այստեղ