Հայերեն


Համագործակցությունը, երկխոսությունը մշտապես գերադասել է առճակատումից. Կարեն Բոթոյան

Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի հարցազրույցը…


-Պարո´ն Բոթոյան, նախընտրական զարգացումները, կարծես, նոր փուլ են թևակոխել: Որոշ ուժեր նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելու օրակարգ են առաջ քաշում: Ըստ Ձեզ, Հայաստանի քաղաքական համակարգի համար նման անցում կատարելու անհրաժեշտություն կա՞:
–Շատ կարևոր է, որպեսզի ցանկացած ընտրությունից առաջ քաղաքական ուժերը հանդես գան հստակ օրակարգով: Սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե առաջարկվող օրակարգը, փոփոխությունները ինչ նպատակ են հետապնդում և արդյունքում ինչի կարող են հանգեցնել: Կարծում եմ ցանկացած փոփոխություն, այդ թվում քաղաքական, պետական կառավարման համակարգում չպետք է լինի կտրուկ: Մենք չպետք է դեռևս լիարժեք չօգտագործած այս համակարգի հնարավորությունները, անցում կատարենք այլ` Հայաստանում դեռևս չփորձված համակարգի: Եթե մեզ մոտ անհրաժեշտություն առաջանա անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ապա այն պետք է լինի դինամիկ և սահուն: Մյուս կողմից հարց է առաջանում , արդյոք խորհրդարանական համակարգը կլուծի մեզանում առկա խնդիրները: Եթե մենք դիտարկում ենք ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերը, օրինակ` նախագահական համակարգը ԱՄՆ-ում, կիսանախագահականը Ֆրանսիայում, խորհրդարանականը Արևմտյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում, ապա կտեսնենք, որ բոլոր համակարգերը այս երկրներում կայացած են, և արդյունավետ, ուստի նույն հաջողությամբ կարող ենք պնդել, որ կարելի է անցնել նախագահական այլ ոչ թե խորհրդարանական համակարգին: Կարծում եմ, նման պարզունակ և արհեստական մոտեցում չպետք է ցուցաբերվի, երբ խոսքը գնում է, հատկապես, պետության կառավարման համակարգի արմատական փոփոխությանը` այլապես կձախողենք ամբողջ պետականաշինության գործընթացը և հետագա բարեփոխումները:
-Պարո´ն Բոթոյան, ՕԵԿ-ի դիրքորոշումը կարծես պարզ է` կապված նախագահական ընտրությունների հետ:Ինչո՟ւ են մյուս ուժերը դժվարանում իրենց կողմնորոշուներում և հնարավոր է, նախագահական ընտրությունների համատեքստում, ՕԵԿ ավելի լայն համագործակցությունը այլ` ոչ կոալիցիոն ուժերի հետ:
– «Օրինաց Երկիր» կուսակցությունը համագործակցությունը, երկխոսությունը մշտապես գերադասել է առճակատումից: Մեր գաղափարական հենքի և դիրքորոշումների շրջանակներում, եթե կլինեն համագործակցության եզրեր, ապա, կարծում եմ դրանք անպայման կօգտագործվեն: Այո, «Օրինաց Երկիր» կուսակցությունը դեռևս 2008 թվականին արտահայտել է հստակ քաղաքական դիրքորոշում, որը 2011թ-ին վերահաստատել է կոալիցիոն հուշագրի ստորագրմամբ: Մեր կողմից արտահայտված ցանկացած դիրքորոշում և ստորագրված ցանկացած համագործակցության փաստաթուղթ խիստ պատճառաբանված է և ինքնանպատակ չէ: Մենք հարգում ենք մեր ստորագրությունը և հավատում ենք մեր կողմից տարվող քաղաքական գծի արդյունավետությանը: Այո՛, 2008, 2011թթ-ին և այսօր էլ մենք ասում ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանում ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի կողքին է: Իսկ մյուս քաղաքական ուժերի և գործիչների կողմնորոշումների վերաբերյալ մեկնաբանություններից ևս զերծ կմնայի` համարելով դա այդ քաղաքական ուժերի որոշելիք հարցը:
–Ինչպես գիտենք առաջիկայում և´ Հայաստանում, և´ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, ըստ Ձեզ ինչպե՟ս այն կազդի ԼՂՀ հակամարտության վրա և ինչպե՟ս եք տեսնում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը Սաֆարովի դեպքից հետո:
-Կարծում եմ, անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են ընթանում, մեզ համար չափազանց կարևոր է կայունության ապահովումը: Պետք է բոլորիս ջանքերը ուղղվեն ոչ ցանկալի զարգացումներից խուսափելու ուղղությամբ, որը կարող է, բնականաբար, իր բացասական ազդեցությունը ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ Ալիևյան կլանը ներքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար կարող է օգտագօրծել ղարաբաղյան կոնֆլիկտը` կազմակերպելով որոշակի սադրիչ գործողություններ շփման գծում: Սակայն համոզված եմ, որ հայկական կողմը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արժանի պատասխան կտա Ալիևի ցանկացած արկածախնդրության: Ադրբեջանական կողմի նմանատիպ բոլոր քայլերը, այդ թվում մարդասպանին հերոսացնելու ցինիկ վարքագիծը ուղղված են արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, բանակցությունների ձախողմանը և այլ ձևաչափեր տեղափոխելուն: Կարծում եմ Հայաստանը և Արցախը չպետք է նպաստեն Ադրբեջանի այս ցանկության իրականացմանը: Բանակցությունները ԼՂՀ հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է: Սա ոչ միայն մեր, այլև այս խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումն է:
Հետևաբար մենք չպետք է տուրք տանք Ադրբեջանի ցանկություններին և շարունակենք բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափում:
–Պարո´ն Բոթոյան, Դուք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եք, ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցան 2013 թվականի բյուջեի նախագծիքննարկումները, ի՟նչ առաջարկներ է արել «Օրինաց երկիր» խմբակցությունը ևմասնավորապես Դուք` կապված այն տարածաշրջանի հետ, որտեղից դուք ընտրվել եք:
-Այո´, մենք մասնակցել ենք բյուջետային քննարկումներին և ունենք մի շարք առաջարկներ: «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկները վերաբերում են գիտության, կրթության, առողջապահության, համայնքային ենթակառուցվածքների բարելավման և այլ խնդիրներին:
Ինչ վերաբերում է ինձ, ապա պետք է նշեմ, որ իմ կողմից արված առաջարկները շուրջ մեկ տասնյակ են, որոնք վերաբերում են իմ ընտրատարածքի բնակավայրերի դպրոցաշինության, ճանապարհների բարելավման, գազաֆիկացման, բազմաբնակարանային շենքերի վիճակի բարելավման և այլ խնդիրներին: Հուսով եմ կառավարությունը կընդունի այդ առաջարկները և լուծում կտրվեն մեր կողմից բարձրացված հարցերին:

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված