Հայերեն

Իրինա Թովմասյանի 18-ամյա դստեր՝ Մեգիի նոր տեսահոլովակի շնորհանդեսի հետաքրքիր մանրամասներն ու հյուրերը

Life

«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանի ավագ դուստրը՝ 18-ամյա Մեգին, նոր երգ և տեսահոլովակ ունի: Tert.am Life-ը ներկա է եղել «Emotions» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերային, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու զրուցել Մեգիի և Իրինայի հետ:

Երգի հեղինակը Վահան Նահապետյան է, խոսքերն անգլերեն են: Ըստ Մեգիի՝ այդպես են արել, որ երգի լսարանն ավելի մեծ լինի: «Այն էմոցիաների մասին է, կան և՛ մեղեդային, և՛ ռիթմիկ հատվածներ: Չի կարող ինձ համար գրված այնպիսի երգ լինել, որտեղ պարային, ռիթմիկ հատված չլինի, ես սիրում եմ այդպիսի հատվածներ: Ամեն ինչ իմ պատկերացրածի նման ստացվեց: Տեսահոլովակում նկարահանվել եմ ես, իմ երկու ընկերուհիները, ովքեր մեծ սիրով համաձայնեցին իմ առաջարկին: Այս տեսահոլովակում կտեսնեք լրիվ այլ Մեգի, քանի որ մոտ երկու տարվա ընդմիջում եմ ունեցել, փոփոխությունները նկատելի են: Այս տեսահոլովակով մուտք եմ գործում մեծերի շոու բիզնես, փոքր Մեգին արդեն 18 տարեկան է»,- ասաց նա:

Երիտասարդ երգչուհու խոսքով՝ տեսահոլովակի նկարահանումների ընթացքում դիմահարդարումն ու վարսահարդարումը փոխում էին 10 րոպեի ընթացքում: «Դիմահարդարումներից մեկի ժամանակ ստվերաներկի փոխարեն շրթներկ էինք օգտագործել, ինչից աչքերս ծակծկում էին և այրվում: Այդպես էլ նկարահանվեցի, երբ մաքրեցինք դիմահարդարումը, աչքերս կարմրել էին»,- պատմեց նա:

Երգչուհու մայրիկը նկատեց՝ Մեգին այնքան է մեծացել, որ տեսահոլովակի հետ կապված գրեթե ամեն ինչ ինքն է որոշել, Իրինան օգնել է կազմակերպչական հարցերում: «Բնականաբար, կողքից խորհուրդներ տալիս ենք թե՛ ես, թե՛ մայրս, բայց դուստրս հստակ գիտի, թե իրեն ինչ է պետք: Արդեն 18 տարեկան է, ընդունվեց Հայաստանում ֆրանսիական համալսարան, մտածելակերպով այնքան հասուն է, իրենով հպարտանալու շատ առիթներ է տալիս: Մեգիի համար այնքան հանգիստ եմ, գիտեմ, որ ինչքան էլ սխալվի, շատ խելացի մտածելակերպ ունի: Գիտեմ, որ ճիշտ մասնագիտություն կընտրի, ճիշտ ուղով կգնա, նույնիսկ եթե շրջապատում ինչ-որ մեկը սխալ քայլ անի, գիտեմ, որ Մեգին նրա հետևից չի գնա: Կարծում եմ ամեն ինչ առաջին հերթին Մեգիի տեսակից է գալիս, հետո դաստիարակությունից»,- ասաց նա:

Իրինան նաև ընդգծեց, որ դուստրը միշտ է այդպիսին եղել: «Մեգին միշտ դասերը սովորելու համար մեկ ժամ է ունեցել, բայց միշտ լավ պատրաստված դպրոց է գնացել: Երբ նայում էի, որ ծնողները երեխաներին խմբակներից հանում են, քանի որ նրանք չեն հասցնում դասերը սովորել, զարմանում էի, Մեգին ամեն ինչ հասցնում էր: Հիմա էլ հասցնում է թե՛ պարը, թե՛ երգը, թե՛ դասերը, թե՛ ժամանցը: Ինձ թվում էր՝ համալսարան ընդունվելուց հետո ոչնչի համար ժամանակ չի ունենա, բայց արի ու տես, որ ունեցավ: Շատ ինքնուրույն մարդ է, կարող եմ երեխաներին 10 օրով իր մոտ թողնել ու գնալ: Երբ նայում եմ Մեգիին, հասկանում եմ, որ տարիներն անցան, արդեն ընկերուհիս է, կարող եմ նրա հետ կիսվել նույնիսկ ինձ հետ կապված հարցերով»,- եզրափակեց Իրինան:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
Ամենադիտված