Ժիլինան հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ, Բիչախչյանը՝ գոլի հեղինակ
ՍպորտՍլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» պատասխան խաղի շրջանակում մրցեց «Կոսիցեի» հետ ու կրկին հաղթեց:
Դիմակայության առաջին խաղում «Ժիլինան» հյուրընկալվելիս հաղթել էր 4-2 հաշվով: Պատասխան խաղում «Ժիլինան» ևս հաղթեց. այս անգամ՝ 4-1 հաշվով: 12-րդ րոպեին իր թիմի երկրորդ գնդակը՝ 11 մետրանոց հարվածից խփեց Վահան Բիչախչյանը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին:
«Ժիլինան» եզրափակչում է, որտեղ գավաթը ամենայն հավանականությամբ կվիճարկի Բրատիսավայի «Սլովանի» հետ, որն առաջին խաղում հաղթել է 3-0 հաշվով: