Արտակարգ դեպք․ հրազենային վնասվածքով հյուրանոցում հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր դիակը
Հասարակություն«Հայկական ժամանակ»
«Դեկտեմբերի 14-ի գիշերը հյուրանոցում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբոր՝ Ռոբերտ Հարությունյանի դին։ Նրա ձեռքում հայտնաբերվել է ատրճանակ։
Նախնական տվյալներով 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը ինքնասպան է եղել։ Մեր տեղեկություններով, նախկին պաշտոնյայի եղբայրը դեպքի օրը խմիչքի ազդեցության տակ է եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։