Հայերեն


Գեներալ Ռուդիկ Բակինսկի կամ «Ես եմ Ռուդիկը»

Հասարակություն

Հենց նրա շնորհիվ էր, որ Բաքվի ջարդերից մազապուրծ և Մոսկվայում բիզնես սկսած հայությունը կարողացավ պահպանել իր կապիտալը և բարգավաճել:
Դեկտեմբերի 14-ը նաև Ռուդոլֆ Օգանովի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 70 տարեկան:
Ո՞վ էր նա. հայտնի դաշնակահա՞ր, միջուկային ֆիզիկայի` գաղտնի պահվող մասնագե՞տ, թե՞ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան: Ո'չ մեկը, ո'չ մյուսը, և ո'չ էլ` երրորդը, չնայած, նրա հետ առնչվածներից շատերը նրան շփոթում էին հենց նշված մասնագիտությունների տեր մարդկանց հետ. միշտ բարեկիրթ, էլեգանտ ու խոհուն՝ ջենտլմենին հատուկ վարվեցողությամբ:
Իրականում, հազիվ 1 մ 60 սմ հասակ ունեցող այս մարդն «օրենքով գող» էր, ով հսկայական ազդեցություն է ունեցել խորհրդային հանցավոր աշխարհի վրա նրա ամենադժնդակ, միևնույն ժամանակ, նաև, ամենավառ ու բնութագրական ժամանակներում՝ 20-րդ դարի 90-ականներին: Իսկ մինչ այդ նա միահեծան դրության տերն էր Բաքվում:
«Он был самым козырным вором Азербайджана»,- ասում է նրա մասին ռուսական հանցավոր աշխարհի փորձագետ Նիկոլայ Չեռնիշովը և հավելում,-«Ռուդոլֆ Օգանովը հանցագործ աշխարհի պատրիարքն էր, և ով դա չգիտի, նա շատ բան չգիտի (բաքվեցի Էնվեր Սաֆարովը կարծիք է հայտնել, որ Ռուդիկին ուսումնասիրելու, ճանաչելու համար անրաժեշտ էր մի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրել)»:
Ադրբեջանում (և ոչ միայն) գործող «օրենքով գողեր»-ից մեկը չէ, որ թագազրկվել է Ռուդիկի կողմից: Գողական կոդեքսի խախտումը խստագույնս պատժվում էր նրա կողմից: Երբ ադրբեջանցի Թոֆիկ Պերվոմայսկին խնդրել է ներել իրեն, նա պատասխանել է, թե ավելի լավ է լինել լավ տղամարդ, քան վատ գող: Նա թագադրկել է անգամ իր մերձավորագույն հանցակից Արթուր Խալաֆյանին՝ «Կլոպ» մականունով:
1980-ականների վերջին հասկանալի պատճառներով Օգանովը Բաքվից անցնում է Երևան, իսկ քիչ անց՝ վերջնականապես հաստատվում Մոսկվայում և շատ կարճ ժամանակ անց իր ձեռքը վերցնում հանցագործ աշխարհի զգալի մասի կառավարումը, ու նրա մականունն էլ հենց ամեն ինչ ասում էր՝ գեներալ:
Հենց նրա շնորհիվ էր, որ Բաքվի ջարդերից մազապուրծ և Մոսկվայում բիզնես սկսած հայությունը կարողացավ պահպանել իր կապիտալը և բարգավաճել:
«Պաշտպանի՛ր մեզ»,-դիմեցին նրանք Ռուդիկին:
Եվ նա պաշտպանեց նրանց: Իսկ դա, չմոռանանք, ծանրագույն ու չարագույժ 90-ականներն էին, երբ Մոսկվայում ամեն օր տասնյակ ավազակային հարձակումների էին ենթարկվում գործարարները, օրը ցերեկով հօդս էին թռչում հայտնի գործարարների ու հեղինակությունների լիմուզինները: Սոլնցևյան, օրեխոզուևյան, տագանյան և այլ՝ հաճախ մինչև մի քանի հարյուր ավտոմատավորներ ունեցող կազմակերպված հանցախմբերին էին միացել նաև ոչինչ ընկալել չցանկացող չեչենական զինված խմբավորումները, որոնց հովանավորում էր ռուսական պառլամենտի ղեկավարը՝ Ռուսլան Խասբուլատովը, ով այդ ժամանակներում Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից էր: Մեղմ ասած: Ահա այսպիսի դժվարին ժամանակներում Ռուդոլֆ Օգանովը կարողացավ բաքվահայության անվտանգության և նրանց բիզնեսի հետագա բարգավաճման երաշխավորը լինել:
Հսկայական ազդեցություն ուներ նաև նրա եղբայրը՝ հռչակավոր «օրենքով գող» Վաչիկոսը, ով, ինչպես ռուսական մի այլ փորձագետ է վկայում, Մոսկվայի Չերկիզովյան շրջանի տերն էր, ում խմբում քսան «օրենքով գող» կար: Իսկ այդ շրջանում էր հենց Չերկիզովյան շուկան, որը պատկանում էր ադրբեջանցի հայտնի գործարար՝ հրեա Թելման Իսմայիլովին (Օգանովների երրորդ եղբայրն էլ Ալեքսանդրն էր՝ «օրենքով գող» Սաշիկ Բակինսկին, ով սպանվել էր Խերսոնում՝ 1974 թվականին՝ մի ադրբեջանցի երիտասարդի դաժան ծեծից փրկելիս):
Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող, ի վերջո, նա պիտի կանգներ նաև ռուսական ուժայինների և հատուկ ծառայությունների «լյուբիմչիկ» Դեդ Խասանի՝ Ասլան Ուսոյանի ճանապարհին՝ դառնալով նրա կոկորդի ոսկորը.1996-ից մինչև 1999-ը նրանց միջև տևած պատերազմի ընթացքում երկու կողմից զոհվել է ... 157 հոգի (Խասանի կողմից գործող քիլլեր՝ մինչ այդ ռուսական հատուկ ծառայությունների անդամ Վոլչարայի հստակ լուսանկարի համար Օգանովը պատրաստ էր վճարել 30 հազ. դոլար):
Ու 1997-ի նոյեմբերին Ռուդոլֆ Օգանովը թագադրում է Հասանին, ով մշտապես խույս էր տալիս ներկայանալ նրա հրավիրած գողական հավաքներին՝ սխոդկաներին, որոնցում պետք է քննվեր Հասանի կողմից գողական կոդեքսն անտեսելու հարցը: Մինչ այդ, Խասանին պաշտպանող՝ տարբեր ազգության բազմաթիվ ծանրքաշային գողեր ապարդյուն փորձում են հաշտեցնել Ռուդիկին ու Հասանին: Խնդրի վերջնական լուծման համար Օգանովն Օդեսայում գողական ներկայացուցչական սամիտ է հրավիրում, որին մասնակցելու էին եկել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մոտ 300 օրենքով գողեր:
Բայց Խասանի փոխարեն հանդիպման վայր ներկայացան ոստիկանները... Դա հենց այն ժամանակներն էին, երբ գողականն անվերադարձ փոխակերպվում էր մաֆիայի, ու հակամարտող կողմերին իրարից զանազանում էին ապրել ճի՞շտ, թե՝ ապրել լավ հարցադրում-սկզբունքները: Օգանովն ու իր կողմնակիցները գտնում էին, որ անհրաժեշտ է ապրել ճիշտ, այսինքն, համաձայն իրենց օրենքների: Ու նրանք փոքրամասնություն էին: Երրորդ՝ ավելի հզոր կողմ հանդիսացող՝ ռուսական հանցավոր աշխարհի պատրիարքները՝ Շիշկանը, Ակսյոնը և Պետրիկը (նույն ինքը՝ ՄԼյոնյա Խիտրին», ով ժամանակին քցել էր, ոչ ավել, ոչ պակաս՝ Յապոնչիկին) համակրում էին Օգանովին, բայց կոնֆլիկտին չմիջամտեցին: Երևում է, որ նրանք լավ իրազեկված էին, որ ի օգուտ Հասանի ռուսական պետության պատրոնաժը վաղ թե ուշ ողբերգական վախճանի կհասցնի Ուսոյանի ցանկացած հակառակորդի:
Ինչի՜ մասին է խոսքը՝ կոնֆլիկտի հիմք հանդիսացած՝ այսպես կոչված օբշակի գումարների անհետացումը պայմանավորված էր հենց Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերով: Եվ ով էլ լիներ Օգանովի տեղը, միևնույն է, պետք է պարտվեր. դատեք ինքներդ, երբ 90-ականների կեսերին ռուս լրագրողները գնացել էին հարցազրույց վերցնելու Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանից, նրանցից մեկը հարցրել է, թե ինչ կասի նա Հասանի և Շաքրոյի (ազգությամբ քուրդ հայտնի քրեական հեղինակություն, «օրենքով գող» Շաքրո մոլոդոյը՝ Զախարի Քալաշովը) կողմից օգնության մասին, քրդերի առաջնորդը պայման է դրել՝ ինքը կպատասխանի միայն այն դեպքում, երբ համոզվի, որ ձայնագրիչն անջատված է, ինչից հետո նա ասել է, որ այդ երկու եղբայրներն իրենց շատ են օգնում: Ֆինանսապես, իհարկե...
1999-ի փետրվարի 11-ի երեկոյան ժամը 18-ից քիչ անց «Միր» սրճարան մտան ռուսական ՕՄՕՆ-ի հագուստներով, դիմակավորված վեց ավտոմատավորներ. նրանց ուղղորդողների երկար ամիսների, իսկ միգուցե նաև մի երկու տարվա ճիգերը հաջողությամբ պսակվեցին: Այդ օրը Ռուդիկը Մոսկվա էր վերադարձել Միներալնիե Վոդիից, օդանավակայանից անմիջապես եկել այստեղ՝ հանդիպելու մայրաքաղաքում հայտնի հեղինակություն Յուրի Ֆեդոսեևի հետ և առանց թիկնազորի էր: Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իրեն. երբ սրճարան մտած ավտոմատավորները հարցրին՝ ո՞վ է այստեղ Ռուդիկը, նա կանգնեց ու ասաց.
-Ես եմ Ռուդիկը...


Կարեն Միրզոյան

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է
Ամենադիտված