Արցախում ադրբեջանական շարասյունն անցնում է գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները
ՀասարակությունԱսկերանի շրջանի Շոշ համայնքով գրեթե ամեն օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական ավտոշարասյուներ են անցնում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ մտահոգություն հայտնելով, որ ստեղծված իրավիճակը միանգամայն անհանգստացնող է, քանի որ շարասյունն անցնում է գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները:
«Մեր գյուղը շատ մոտ է ադրբեջանցիներին: Ցանկացած պահի կարող են խանգարել մեր անդորրը, ինչն այս օրերին դրսևորվում է իրենց կողմից արձակված կրակոցների ձայներով: Գյուղի անվտանգության խնդիրն առաջնահերթ է»,- ավելացրել է Է. Աբրահամյանը:
Նա տեղեկացրել է , որ պատերազմից հետո բնակիչների մեծ մասը վերադարձել է: Գյուղում վերաբնակվել են 5 ընտանիքներ, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները:
Ավելին՝ այստեղ