Հայերեն


«Գեր սիրուհի լինել չի՞ կարող, պետք է ոսկո՞ր կրծի․ նայեք իրականում հայ տղամարդկանց սիրուհիներին». Նաիրա Մովսիսյանը՝ քաշի պատճառով եթերում չլինելու և իր հասցեին քննադատությունների մասին

Life

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական ժամանակ է, ինչ մասնագիտական գործունեություն չի ծավալում, այս շրջանում նա աշխատում է որպես դիմահարդար: Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան խոսել է սոցցանցերում ակտիվ լինելու պատճառի, ավելորդ քաշի համար եթերում չլինելու և իր հասցեին քննադատությունների մասին:

Նաիրայի խոսքով՝ վերջին շրջանում սկսել է ակտիվ լինել սոցցանցերում, ինչը  պայմանավորված է իր գործունեության տեսակով:

«Հասկացել եմ, որ հետևորդների քանակով է որոշվում՝ լավագույն դերասանուհի կամ դիմահարդար լինելը: Կարող ես անտաղանդ լինել, բայց եթե շատ հետևորդներ ունես, ուրեմն՝ լավն ես, կարևորը քանակն է, կապ չունի՝ ինչ ազգության են այդ հետևորդները: Բազմիցս ասել եմ, որ 100-200 դոլարի դիմաց կարող եմ շատ հեշտությամբ հետևորդներ հավաքել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա, կեղծ էջերը չեն հետևելու քո գործունեությանը: Որոշեցի ես էլ ակտիվ լինել։ Չնայած իմ հաճախորդները չեն նայում, թե որքան հետևորդ ունեմ՝ պետք է նաև սոցցանցերի էջերը զարգացնել: Այսօր շատ ռեժիսորներ դերասանուհիներին ընտրում են՝ ըստ հետևորդների քանակի, շատ բան առաջվանը չէ: Չեմ ասում, որ պետք է առաջվանը հետ բերել, բայց չպետք է մոռանալ 4 տարի համալսարանում սովորած մարդկանց: Ի՞նչ անեն այդ մարդիկ, պետք է նստեն ժամերով սոցցանցերի զարգացման վրա աշխատեն, իրենց բալիկի՞ց կտրեն այդ ժամանակը, ինչպես ես»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ դրանից բացի այլ հանգամանք էլ կա, որի պատճառով ինքը եթերում չէ՝ ավելորդ քաշը: «Նախորդ տարի առաջարկներ ունեցա, մերժեցի, որովհետև ժամանակի սղության խնդիր ունեի, այլևս առաջարկներ չեղան: Ինձ այնքան են գրում, թե ուր եմ, ինչու էկրաններին չեմ: Հասկանում եմ՝ գուցե շատերին իմ քաշն է խանգարում, հաճախ քաշիս համար չեն հրավիրել նկարահանման: Ցույց տվեք հեռուստասերիալներում նկարահանվող գոնե 2-3 հոգի, որոնք նիհար չեն: Չկան այդպիսինները, գեր մարդիկ նկարահանվում են միայն կոմեդիա ժանրում: Դերասանուհիները, նրանց մայրիկները, տղամարդկանց սիրուհիները նիհար են: Դերասանուհիներ կան, ովքեր հիվանդության պատճառով գեր են, բայց հրաշալի են խաղում, ի՞նչ անեն նրանք: Ինչո՞ւ տղամարդկանց չեն ասում, որ նիհարեն: Որքան փորով, փռչոտ տղամարդ կա, եթերում է: Լավ է, գոնե դասականներն այնպիսի կերպարներ են հորինել, որոնք գեր են, ռեժիսորներն էլ պիեսները չեն փոփոխում: Ի՞նչ անեն գեր, կարճահասակ դերասանուհիները, որոնք հիմա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կամ ցանկացած այլ համալսարանում են սովորում: Մի փոքր թմբլիկին չի՞ կարելի սիրահարվել, բոլորը պետք է նիհա՞ր լինեն»,- նշեց նա:

Նաիրան անկեղծացավ, որ նաև այդ ամենից հետո է որոշել նիհարել: «Ինքս ինձ համոզել էի՝ պետք է կմախք լինեմ, որպեսզի նկարահանվեմ, դիետաներ էի պահում: Այսինքն՝ սերիալներում՝ գեր սիրուհի լինել չի՞ կարող, պետք է ոսկո՞ր կրծի: Խնդրում եմ, նայեք իրականում հայ տղամարդկանց սիրուհիներին, ոչ մեկն էլ նիհար չէ: Իհարկե, դեմ չեմ, որ առողջության համար մարդիկ նիհարեն, բայց որքա՞ն»,- նկատեց նա:  

Դերասանուհին ընդգծեց, որ կարոտել է իր հանդիսատեսին, մարդկանց, որոնք իր կարիքն ունեն, ներկայացումից հետո կամ առաջ մոտենում էին իրեն: «Հիմա ևս մոտենում են, բայց նրանց ասելիք չունեմ, միայն շնորհակալություն եմ հայտնում, որ դեռ հիշում են ինձ: Իմ մեջ էներգիա կա, որը չեմ կարողանում հանել, պետք է նկարահանվեմ, խաղամ թատրոնում, որպեսզի այդ էներգիան հանեմ»,- ասաց դերասանուհին:

Նաիրան նկատեց, որ իր հասցեին քննադատություններ եղել են և կան: «Նախկինում շրթունքներս շատ էի լցրել, հետո հանեցի նյութը և արդեն արդի չեմ, պետք է ինչ ունեմ-չունեմ լցնեմ, որպեսզի առաջ գնամ: Ես ներարկում էի արել, որովհետև շրթունքի թեքություն ունեի, մեծացրի-մեծացրի, հետո հեռացրի նյութը: Հիմա ուղղակի շատ քիչ շտկում եմ անում: Քննադատվել եմ այն ժամանակ, երբ նոր էի ներարկում արել, քննադատվեցի, երբ հեռացրի նյութը, քննադատում են, որովհետև նրանց գույնը չունեմ, մարդ եմ, որը բոլորից տարբերվում է, այլ կերպ է մտածում: Չեմ կարող նստել բազմոցին ու ոչինչ չիմանալով քննադատել դիմացինին, ապրել ուրիշի հաշվին։ Իմ տեսակը չհասկացված է, միշտ էլ տարբերվել եմ: Ինձ համար ցավալի չէ, որ մարդիկ ինձ չեն հասկանում: Նախընտրում եմ կայացած փոքրամասնության կարծիքը: Միշտ չէ, որ մարդկանց մեծ մասի կարծիքը ճիշտ է, ոչ մի ազգում մեծամասնությունը խելացի չի լինում: Միայն ցավ եմ ապրում, թե ինչու են մարդիկ այդքան չարացած»,- եզրափակեց նա:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված