Սերժ Սարգսյանը դու՞րս թողեց Կարեն Կարապետյանին
ՔաղաքականությունԽորհրդարանը դեկտեմբերի 15-ին միաձայն քվեարկել է 1000 դրամի հայտնի նախաձեռնության օգտին, դրան տալով օրենքի ուժ: Այդ նախաձեռնությունը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փաստացի առաջին ծավալուն նախաձեռնությունն էր, ուղղված սոցիալական խնդրի լուծման, բայց իր բնույթով՝ տնտեսա-քաղաքական նշանակության:
Ինչպես հայտնի է, ձեւավորվելու է հիմնադրամ, որին մուծում է անելու յուրաքանչյուր աշխատող քաղաքացի` 1000-ական դրամ: Այդ հիմնադրամի նպատակն է լուծել զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրը, էապես բարձրացնելով հատկացվող վճարները: Նախաձեռնությունն ունի մի ուշագրավ հանգամանք` այն վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ վիրավոր զինծառայողներին: Եվ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ` հիմնադրամի փողը կարող է օգտագործվել հավելյալ եկամուտ ստանալու համար, իհարկե այդ եկամուտն էլ մնում է հիմնադրամին:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում