Նիկոլ Փաշինյանին չեմ հարցրել այդ մասին. Արթուր Դավթյան
ՔաղաքականությունԱյսօր լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց խոսակցություններին, որ Նիկոլ Փաշինյանը, կապված Սյունիքի դեպքերի հետ, դժգոհ է իր աշխատանքից ու քննարկվում է իր պաշտոնանկության հարցը:
Դատախազն ասաց, որ իրեն հայտնի չէ այդպիսի բան, ում հետաքրքրում է, կարող է քննարկել այդ խոսակցությունները, իրեն դա չի հետաքրքրում:
Արդյո՞ք վարչապետը գոհ է իր աշխատանքից: Դավթյանն ասաց, որ չի հարցրել այդ մասին:
Ավելին՝ այստեղ