Իբր ես ուզում էի սպանել Նիկոլ Փաշինյանին. Արթուր Վանեցյան
ՔաղաքականությունԵս մեղադրյալ եմ Աշոտ Մինասյանի գործով: Այն հորինված գործով, թե իբր ես ուզում էի սպանել վարչապետի աթոռը զբաղեցնող անձին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանը:
«Դատարանում այդ գործն ուղղակի փլուզվեց, քանի որ ինձ հետ առհասարակ կապ չուներ: Դատարանում բացի մոնտաժված խոսակցությունից՝ երկու հոգու միջև, որի ընթացքում հնչում է Վանեցյան ազգանունը, որևէ այլ ապացույց չի ներկայացվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործին, նա ասաց, որ դա համարում է քաղաքական հետապնդում:
Ավելին՝ այստեղ