ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է...
ՀասարակությունՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Յարոսլավլի մարզի համանուն շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձանց վանդալիզմի գործողությունը՝ հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ մանրամասնելով, որ սրբապղծության հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:
«Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը:
Մենք կարծում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների ՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:
Ավելին ՝ այստեղ