Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի համար գերկարևոր Եռատոնի օրը չի լինի Հայաստանում. Արձակուրդի է մեկնում արտերկիր
ՀասարակությունՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ:
Այսպիսով, կարելի է փաստել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով Ամանորին էլ Հայաստանում չէր, Հայաստանում չի լինի նաև Եռատոնին, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերածեց երկտոնի՝ հայ ժողովրդից խլելով Շուշիի ազատագրման տոնը:
Ավելին՝ այստեղ