ՔՊ-ն պառակտվու՞մ է
Քաղաքականություն«Իրատես»-ի փոխանցմամբ, չնայած եռակողմ դաշինքին, հակասությունների ալիք է բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում․ իրար չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։ Վերջինս փորձում է կուսակցությունը տանել դեպի արմատական ընդդիմադիր հատված, իսկ Նիկոլ Փաշինյանը «չափավոր» ընդդիմադրի կարգավիճակն է նախընտրում։ Ասում են՝ այս դիմակայությունը կարող է նաև տրոհման պատճառ դառնալ, սակայն ՔՊ-ում հակված են ամեն ինչ անելու, որ մինչև ընտրություններ թվացյալ համերաշխությունը պահպանվի։