Տարեց կինը պատվաստավել է «AstraZeneca»-ով և սարսափելի վիճակում տեղափոխվել հիվանդանոց
ՀասարակությունԱվստրալիայում 80-ամյա բնակչուհի Մորին Դեբոյկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով և հայտնվել հիվանդանոցում՝ մարմնի վրա սարսափելի հետքերով և կապտուկներով: Սակայն դա ամենավատ հետևանքը չէ, հայտնում է Daily Mail-ը:
Տարեց կնոջ մոտ թրոմբոցիտների քանակը կտրուկ ընկել է․ հիվանդանոցում նրան երկու արյան փոխներարկում են արել: Բժիշկներն ասել են, որ ստիպված կլինեն հեռացնել վերջինիս փայծաղը:
Մորինի վիճակն առաջինը նկատել է դուստրը՝ Թրուդին: Նա նախ նկատել է մոր լեզվի վրա առաջացած մեծ հետքերը: Գիշերվա ընթացքում հետքերը մեծացել են, իսկ հետո ամբողջ մարմնի վրա սկսել են կապտուկներ հայտնվել:
Ավելին՝ այստեղ