Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել. «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այցելում է հանրապետության տարբեր մարզերի կուսակցական կառույցներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի կուսակցականների ու կուսակցությանն անդամագրվել ցանկացողների հետ հանդիպումներից, Վանեցյանը անակնկալ, հանպատրաստից մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի բնակչության հետ:
Ասում են՝ այդ հանդիպումներից հետո նա բավական բարձր տրամադրությամբ է վերադարձել Երևան, որովհետև տեղերում բավական լավ վերաբերմունքի է արժանացել: Ըստ մեր աղբյուրների, Վանեցյանին ոգևորել է այն հանգամանքը, որ չնայած իշխանությունների կողմից անընդհատ սանձազերծվող հակաքարոզչությանը, մարդիկ հիմնականում դրական են տրամադրված թե՛ կուսակցության, թե՛ ՀՀԿ-ի հետ դաշինք կնքելու որոշման նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում