Արտենի գյուղի մոտակա կամրջից ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
ՀասարակությունՄայիսի 8-ին, ժամը 02:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակա կամրջից ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ)։
Ավելին՝ այստեղ