Հաղորդում` հանցագործության մասին
ՀասարակությունՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին
Հաղորդում նախընտրական հանցագործության մասին
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակչուհի Դիանա Արթուրի Մարտիրոսյանը (ծննդյան թիվը` 13/11/1993, հասցեն` Սեվանի փ. 4/2 17 ) , սույն թվականի մայիսի 7-ի երեկոյից սկսած, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարում է, որ ինքը պատռել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային գրքի մասին ազդարարող պաստառը և պատրաստվում է ամեն անգամ նման պաստառ տեսնելիս անել նույն գործողությունը:
Ուզում եմ հիշեցնել ձեզ` ոստիկաններիդ, ովքեր պարտավոր են ծառայել ՀՀ օրենքին և Սահմանադրությանը, որ Դ.Մարտիրոսյանի կողմից իրականացվածը խուլիգանական ակտ է, որը պետք է անհապաղ արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը և խուլիգանը պետք է ստանա իր արժանի պատիժը: Պահանջում եմ, որպեսզի գույքի դիտավորյալ ոչնչացման և վնասման, ինչպես նաև բռնություն կիրառելու հրապարակային կոչերի հանցափաստերի հիմքով նախապատրաստվեն նյութեր և հարցը լուծվի քրեաիրավական ընթացակարգերով։
Ավելին՝ այստեղ
Հարգանքներով ՝ Անի Կարապետյան