Դոնալդ Թրամփին «ծաղրածու» են անվանել
ԱշխարհԻրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երեք տարի առաջ ՀՀԳԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի պարտավորությունները խախտելու մեջ եւ անվանել նրան «ծաղրածու», գրում է Тasnim news-ը:
«Երբ մենք փորձում ենք վերածնել ՀՀԳԾ-ն Վիեննայում, անհրաժեշտ է հիշել՝ ինչպես է ամեն ինչ սկսվել: 3 տարի առաջ այս օրը այդ ծաղրածուն խախտել է ՀՀԳԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի պարտավորությունները եւ ՄԱԿ-ի ԱԽ 2231 Բանաձեւը»,-գրել է Մոհամադ Ջավադ Զարիֆը թվիթերյան էջում՝ նկատի ունենալով միջուկային գործարքից Դոնալդ Թրամփի դուրս գալը:
Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը պետք է վերջնականապես որոշի՝ կշարունակի՞ արդյոք ԱՄՆ-ն իր անօրինական գործելաոճը, թե՞ կսկսի պահպանել պայմանավորվածությունները:
Ավելին՝ այստեղ