Հայերեն


«Հարեմում նեղանալ չկա»

Քաղաքականություն

Ռուսաստանը երբեք չի երդվել, որ հավերժ կլինի Հայաստանի հետ, եւ, ուրեմն, երդմնազանց չի լինում՝ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելով։ Անշուշտ, երդումը քաղաքական կատեգորիա չէ, բայց բարոյական տեսակետից էլ է Ռուսաստանը ազնիվ, որովհետեւ դա մենք ենք, որ պատեհ-անպատեհ ու կամավոր հիմունքներով երդվում ենք հավերժորեն լինել Ռուսաստանի հետ։ Իսկ Ռուսաստանը ընդամենը բարյացակամորեն ընդունում է ի գիտություն՝ կպչուն հավաստիացումներն առ այն, որ առանց Ռուսաստանի Հայաստանի գոյությունը համարյա անիմաստ է։

Իսկ մեծ երկրները չեն կարող յոլա գնալ մեկ դաշնակից ունենալով։ Տրամաբանությունը կարծես թե հուշում է, որ փոքր երկրներին առավել եւս հակացուցված է ապավինել մեն-միակ երկրի բարյացակամությանը, հատկապես, որ այդ ինքնակամ դատապարտվածությունը միշտ հղի է վտանգով, որ սեփական երկրի շահերը կփորձես նույնացնել այդ երկրի շահերի հետ միակողմանիորեն։ Եւ ամեն անգամ, օ, սարսափ, կպարզվի, որ դաշնակիցը մտածում է այլ կերպ։ Որ Ռուսաստանը, օրինակ, Հայաստանի ազգային շահերին զուգահեռ, կամ Հայաստանի շահերից զատ, կամ հակառակ դրան, իր ազգային շահն ունի։ Ճիշտ է, հայերը համոզված են, որ Ռուսաստանը իր ազգային շահը չի գիտակցում, չնայած այդպես «անգիտակից» արդեն քանի հարյուրամյակ է գոյատեւում է, եւ կարծես թե` ոչինչ։ Բայց հայերը հույսները չեն կորցնում։ Պարզապես Պուտինն էլ չգիտակցեց եւ «առաջին գիշերվա» նախապատվությունը տվեց անցած 100 տարում 2 անգամ հայերի ջարդ արած Բաքու քաղաքին։

Հայերը թունդ են նեղացել, բայց բանը չի հասնի հիասթափվելուն, որովհետեւ մեկից հիասթափվել կարելի է մեկ անգամ։ Լավ՝ երկու անգամ։ Բայց պատմական այնպիսի կարճ ժամանակահատվածում, ինչպիսին 150 տարին է, երբ հիասթափությանը մոտ ապրումներ ես ունենում մեկ տասնյակից ավելի անգամներ, դժվար թե տրամաբանական լինի դա կոչել հիասթափություն։

Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք։ Արիություն՝ նաեւ քո մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը։ Բայց մենք, ըստ երեւույթին, էլի պատրաստ չենք հիասթափվելու, եւ ընդամենը նեղացած ենք Ռուսաստանից՝ որպես հարազատից։ Մոտիկից։ Միակից։ Այդպես, ճարահատյալ նեղանում է կինը՝ ամուսնու կամ մեկի դավաճանությունից, ում ամուսին է համարում քմահաճորեն։

Եւ Հայաստանը նեղացած է Մոսկվայի նախընտրությունից։ Այնինչ, մի քանի հազար տարի Արեւելքում գտնվելով, մի քանի հարյուր տարի կապված լինելով Ռուսաստանի հետ, Հայաստանը պիտի որ հասկացած լիներ, որ հարեմում նեղանալ չկա։ Եւ որ տերը նախապատվության հարցում չի առաջնորդվում նվիրվածության չափանիշով, որովհետեւ չի հասկանում ինչ բան է նվիրվածությունը՝ սեփականությանը։ Սեփականության հատկանիշը պատկանելությունն է, ոչ թե զգացմունքն ու դատողությունը։

Եւ առհասարակ, սերը անցողիկ է լինում։ Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական։

Վանո Սիրադեղյան, 2001 թ․

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված