Երևանում բանկոմատներ են պայթեցվել
ՀասարակությունԵրևանում բանկոմատներ են պայթեցվել: «Արմենպրես»ի ֆոտոխցիկը ֆիքսել է պայթեցված բանկոմատներից մեկը` Սարյան փողոցում: Երկրորդ բանկոմատի պայթեցման վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»ին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 16ին, ժամը 06:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում: Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկանները:
Դեպքերի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: