Հայերեն


ԱԱԾ-ն բացահայտել է ծանր հանցագործության դեպք /տեսանյութ/

Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացումը,  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ծանր հանցագործության հերթական դեպքը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք-ի և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է տվել մշտապես ընդգծել իր անձնային առավելությունը Հ.Ք-ի նկատմամբ, ինչի պատճառով Հ.Ք-ն խուսափել է նրա հետ շփումներից:

Գիտակցելով Հ.Ք-ի նկատմամբ առավելություն ունենալու հանգամանքը և օգտվելով նրա խոցելի վարքագծից՝ Ա. Մ-ն Հ.Ք-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով 2021 թվականի մայիսի 3-ին կայացած հերթական հանդիպման ընթացքում Հ.Ք-ից շորթման եղանակով պահանջել է խոշոր չափերի՝ 627.410 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո գումար, ինչի արդյունքում վերջինս հարկադրված տվել է իր համաձայնությունը:

Նախկինում ավազակություն կատարելու համար դատապարտված Ա.Մ-ն, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, 2021 թվականի մայիսի 6-ին Աբովյան քաղաքում Հ.Ք-ից ստացել է շորթման եղանակով պահանջված 1.000 եվրո գումարը և փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շորթված գումարն ամբողջությամբ:

Խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Մ-ն ձերբակալվել է:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների արդյունքում Ա.Մ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր այլ տուժողների առկայությունը պարզելու ուղղությամբ:

Ավելին՝ այստեղ 

Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՍտախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՀայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըՊետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԹարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԱյսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանՕլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանԴատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ»
Ամենադիտված