Հայերեն

Թող շատ չհուզվեն, ամեն ինչ հաշվարկված է․ Մելքումյանը՝ մինչև 3 մլն դրամի վարկից ազատելու առաջարկի քննադատներին

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկ ունի։ «Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել էր Ծառուկյանը։ Վերջինիս հայտարարությանն արձագանքել էին որոշ տնտեսագետներ, նշելով, թե խնդրին նման մոտեցումը պոպուլիստական է, ոչ մասնագիտական, ոչ իրավական և ոտնահարում է ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեսակետներին, ասաց, թե դրանք մանիպուլյատիվ են և իրականության հետ աղերս չունեն։ «Մինչև այդ որոշումը կայացնելն ու դրա մասին հայտարարելը, պարոն Ծառուկյանի կողմից, մենք բազմակողմանի և մասնագիտական բարձր մակարդակով քննարկումներ ենք ունեցել և միանգամից չէ, որ որոշում է կայացվել։ Եղել են տարբեր հաշվարկներ, տարբեր փուլերի իրողություններ, մենք ունենք ամբողջ պորտֆելը»,- ասաց Մելքումյանը, հավելելով, որ Հայաստանում ներկա դրությամբ կա շուրջ չորս տրիլիոն դրամի ընդհանուր վարկ, որի մեջ այն վարկերը, որոնք սոցիալական ուղղվածության են՝ առաջարկել են մարել։ «Կան նաեւ գյուղատնտեսական վարկեր, բացի այդ խոսքը գնում է վարկերի մասին։Ինչ վերաբերում է այդ տնտեսագետներին, ապա նրանք  լիակատար հաշվարկներ չունեն, որովհտեւ այն թվերը, որոնք հրապարակվում են նրանց կողմից, արդեն իսկ ցույց է տալիս, որ իրանց իմացած թվերը հեռու է նրանից, ինչ-որ կա։ Երկրորդ, ինչ վերաբերում է նրան, թե ինչ հիմքով ենք մենք դա հայտարարում։ Նախ և առաջ, պետք է հասկանալ, որ մարդիկ երբ որ վարկեր են վերցնում, ենթադրվում է, որ այդ վարկերը պետք է ծախսվեն, կամ ՓՄՁ-ների մեջ իրացնեն, երբ, որ կլինեն ադեկվատ միջավայր»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ միտքը վերաբերում է նրան, որ վարկ վերցրած մարդը պետք է համոզված լինի, որ շարունակելու է իր աշխատանքը, ստանա՝ աշխատավարձ։ «Բայց երբ որ կա համաճարակ, պատերազմ և այդ քիչ թե շատ նվազագույն պայմանները  ըստ էության գոյության չունեն և վարկ վերցրած մարդու եկամուտ ստանալու տարբերակները բացառված են, ապա նա հայտնվում է անելանելի վիճակում»,- ասաց Մելքումյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է տեր կանգնի նման քաղաքացիներին։ Պատգամավորը խորհուրդ է տալիս այս առաջարկությունը քննադատողներին չանհնսգատանալ, քանի որ այս ամենը տեղավորվում է նոր տնտեսական քաղաքականության շրջանակներում։ «Բանկերը, երբ որ վարկ են տալիս, պետք է ամեն մի վարկառուի հետեւից հստակ մեխանիզմով գնան, տեսնեն ինչ է անում, որ պայմաններում ինչ է լինում։ Օրինակ եթե մեր մոտ առաջացել է ֆորսմաժոր, պետությունը պետք է իր քաղաքացիներին տեր կանգնի»,- ասաց նա։

Հարցին, թե որտեղից է այդ գումարները տրամադրվելու, Մելքումյանն ասաց, որ այդ մասին հստակ կխոսեն նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Այնպես, որ թող շատ չհուզվեն այդ տնտեսագետները, ամեն  ինչ հաշվարկված է, իր հիմքերն ունի»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, թե սա որակվում է որպես ընտրակաշառքի ձև։ Մելքումյանն ասաց, որ նման բան չկա։Նա օրինակ է բերում, երբ որ տարբեր փուլերում հարկային համաներում է հայտարարվում, որևէ բանկային համակարգ չի տուժում։ «Մենք ասում ենք որ այս ամենը նոր տնտեսական քաղաքականության շրջանակներում է լինելու։ Այնպես, որ բացարձակ մերժում եմ որ դա դիտվի որպես ընտրակաշառք»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։

Ո՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասին
Ամենադիտված