Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ավտոմեքենայի վթարից տուժածի վիճակը կայուն ծանր է
ՀասարակությունՏեղեկատվություն՝ երկու տուժածի առողջական վիճակի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված
երկու քաղաքացիներից Ս.Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից:
Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի: Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա:
Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ:
Ավելին՝ այստեղ
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան