Ադրբեջանի դեսպանատունը կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ պարտադրել Հայաստանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները
ՀասարակությունPastinfo.am-ը գրում է.
Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է անում աջակցել Ադրբեջանի քաղաքացիների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, նաեւ մարդկության դեմ հանցագործությունների ճշմարտության վերականգնման հարցում։ Հաղորդում է ֆրանսիական Report-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը։
Հայտարարության մեջ Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել աջակցել Հայաստանին առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհայտ կորած 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի հետաքննության հարցում:
Փաստաթղթում արծարծվում է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականազերծման հարցը։ Ընդգծվում է, որ դա խոչընդոտում է երկու երկրների միջեւ խաղաղության վերականգնմանը եւ հարկադրաբար տեղահանված ադրբեջանցիների վերադարձին: Այսպիսով՝ ֆրանսիական կողմին ուղղված հայտարարությամբ պարտադրում են Հայաստանից պահանջել ականապատ դաշտերի քարտեզներ։
Ավելին՝ այստեղ