Հայերեն


Հաստատվել են առարկայական փորձնական չափորոշիչները

Հասարակություն

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:

Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Աշխարհագրություն» առարկաների, «Արվեստ» ինտեգրված դասընթացի և «Հայագիտություն» («Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկաներ) բնագավառի չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկումը փուլային տարբերակով կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից՝ ընտրված դասարաններում: 1-ին տարվա ընթացքում դրանք կփորձարկվեն 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ, երկրորդ տարում՝ 1-ին, 2-րդ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ, իսկ երրորդ տարում՝ բոլոր դասարաններում:

Նախատեսվում է իրականացնել հանրակրթական և նախնական ուսումնական հաստատությունների ուսուցչական և դասախոսական անձնակազմերի ու տնօրենների լայնածավալ վերապատրաստումներ, ինչպես նաև ուսումնական նյութերի մշակումներ:

Բացի դրանից՝ բոլոր դպրոցներում կստեղծվեն նոր չափորոշիչներով դասավանդման համար անհրաժեշտ լաբորատոր և այլ ենթակառուցվածքներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչները կլրամշակվեն և 2023 թվականից կրկին փուլային տարբերակով կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում՝ մինչև 2026 թվականը:

Նշենք, որ մինչ հաստատվելը չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ. դրանք քննարկվել են ուսուցչական, դասախոսական համայնքների և ոլորտի մասնագետների հետ:

Աշխատանքային խմբերում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետներ, որոնք մշակել են չափորոշիչները, ապա դրանք հավելյալ քննարկվել են մասնագիտական առանձին խմբերի հետ՝ ի դեմս ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ԳԱԱ-ի և այլն: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են:

Հավելենք, որ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում էլ մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) չափորոշիչները:

Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

Ավելին՝ այստեղ 

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանԸնտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԱնահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնիՉհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ
Ամենադիտված