Հայերեն


Միտումնավոր էի լռում. Նաիրի Հոխիկյան

Քաղաքականություն

Գաղափարակից ընկերներիս հետ պաշտոնապես հիմնեցինք «Արարատյան արժեքների հիմնադրամը», որի գլխավոր նպատակն է ազգային գաղափարախոսության ու ազգային արժեքների տարածումը մեր ամբողջ ազգի մեջ՝ ամբողջ Հայկական աշխարհում։

Վերջին շրջանում տարբեր կերպ փորձեցին ինձ կապել այս կամ այն կուսակցության հետ, հետո ինձ դարձրին իբրև թե Ռուսաստանի քարոզիչ։

Միտումնավոր էի լռում։

Այսօր անթաքույց ասում եմ՝ եթե ես հստակ որոշեմ որևէ մեկին աջակցել կամ քայլել որևէ մեկի հետ քաղաքական ճանապարհով, ինքս կհայտարարեմ այդ մասին։ Իսկ հիմա հայտարարում եմ, որ ես «Արարատյան արժեքների հիմնադրամի» տնօրենն եմ՝ զերծ ներքաղաքական ցանկացած խմորումից և զբաղված եմ ազգային արժեքների ամրապնդման ու տարածման աշխատանքով։

«Արարատյան արժեքների հիմնադրամի» հիմնադիրներն ու աջակիցները վստահ են՝ մենք ունենալու ենք նոր հաղթանակների ու ազգային երջանկության բազում առիթներ, և դրանք կախված չեն լինի այս կամ այն անհատի ու գերտերության քմահաճույքից։ Մենք ինքներս ենք կերտելու մեր կայուն և հաղթական ապագան, իսկ դրա համար մենք նախ պետք է ճանաչենք ինքներս մեզ, մեր ինքնությունը, մեր իրական ուժն ու արժեքը։

Արարատը այն լեռն է, որի լանջին ձևավորվեց հայ ազգը, որի անվամբ ձևավորվեց առաջին հայկական պետականությունը՝ Արարատյան թագավորությունը, և վերջապես՝ Արարատի գագաթից նոր կյանք ստացավ մարդկությունը, երբ Նոյի տապանն իջավ այնտեղ։ Հետևաբար Արարատյան արժեքները ոչ միայն համահայկական, այլև համաշխարհին նշանակություն ունեն։

«Արարատյան արժեքների հիմնադրամը» ապաքաղաքական կառույց է, չի հովանավորվում որևէ քաղաքական ուժի կողմից և չի հովանավորում որևէ քաղաքական ուժի։

«Արարատյան արժեքների հիմնադրամը» պատրաստ է համագործակցել բոլոր այն անձանց ու կառույցների հետ, որոնց նպատակը ոչ թե քաղաքական միավորներ հավաքելն է, այլ Հայոց պետականության հզորացումը և ազգային կենսունակ արժեքների ամրապնդումը։

«Արարատյան արժեքների հիմնադրամը» միասնականության ու համերաշխության ջատագով է։ Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ազգից հեռացնելու ատելության ու անհանդուրժողականության թույնը։

Մյուս մանրամասների մասին՝ շատ մոտ ապագայում։

Նաիրի Հոխիկյան

 

 
Ավելին՝ այստեղ
Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված