Ձեզ տարեկան մի երկու հատ «Անժելա Սարգսյան» ա պետք, որ մանրից մարդ դառնանք
BlogԱրթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տնտեսական թեմաներով ստատուսներս 10-15, պայթի տրաքի մի 20 լայք ա հավաքում: Մի անգամ շատ երկար ու խիստ տնտեսական ստատուս գրեցի, որը հավաքեց հարյուրից ավել լայք, Բլոգնյուզում ահագին կարդացվեց, ով ասես տարավ իր կայք: Այդ ստատուսը մարմնավաճառության մասին էր: Ժողովուրդ ջան, դուք դեռ չունեք նորմալ երկիր ակնկալելու, կամ, առավել ևս, պահանջելու: Ձեզ տարեկան մի երկու հատ «Անժելա Սարգսյան» ա պետք, որ մանրից մարդ դառնանք: