Փաշինյանի ՊՆ-ն ուղարկում է պատերազմի, բայց հետո, երբ գերի են ընկնում, նա տեր չէ. Բորիս Ավագյան
Քաղաքականություն«Ես կարգավիճակ չունեմ և ինձ կարգավիճակ պետք չէ, որ ես այդ հարցով զբաղվեմ: Ոմանք կան, որոնց կարգավիճակ պետք է և խնդրում են, որ իրենց պաշտոն տան, որ իրենք զբաղվեն այս հարցով, ինձ կարգավիճակ պետք չէ, ես չունեմ այդ անհրաժեշտությունը:
Ես հհ քաղաքացի եմ, շատ գեներալների հետ հարաբերություններ ունեմ և իմ հնարավորությունները պաարտավոր եմ որպես հայ օգտագործել, որ մեր երխաներին բերեմ հետ տուն: Սակայն իշխանությունն ամեն ինչ կանի, որ ես ՀՀ-ում չգտնվեմ, կամ ինձ կմեկուսացնի, որ չկարողանամ գերիների հարցով զբաղվել ու այդ ֆոնին նրանց անգործությունը ժողովուրդը չտեսնի»,- Ազգային ժողովում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանը: