Հայերեն


Արթուր Բաղդասարյանը հատուկ հրահա՞նգ է ստացել

Քաղաքականություն

«Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ ընդդեմ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ պահանջելով դատարանից անվավեր ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը։ Թե ինչն է հիմք հանդիսացել նման պահանջով դատարան դիմելու համար՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմենուհի Ղազարյանը պարզաբանեց, որ սույն թվականի փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումար՝ որպես այդպիսին չի եղել, այլ այդ օրը եղել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը, որը ստեղծվել է նախկինում «Հայկանդուխտ» և մի քանի այլ կուսակցությունների համագործակցության արդյունքում։ Արմենուհի Ղազարյանի պնդմամբ՝ Արթուր Բաղդասարյանը ապօրինի կերպով կեղծել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության փաստաթղթերը, պետռեգիստրում գրանցելու ժամանակ հանել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ամբողջական անվանումից միավորում բառը և «Հայկական վերածնունդ» անվանումով իբրև նոր կուսակցությունը ներկայացրել է գրանցման։ Սրանից զատ՝ տիկին Ղարզարյանը հավաստիացնում է, որ ՀՎԿ-ի ներկայիս կանոնադրությունն այն կանոնադրությունը չէ, որը հաստատվել է փետրվարի 21-ի համագումարի ժամանակ։

«Ես եղել եմ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, համագումարի ժամանակ ելույթ եմ ունեցել, ակտիվ մասնակցել եմ նաև կուսակցության կառավարման խորհրդի բոլոր նիստերին։ Երբ ես պետք է ներկայացնեի «Հայկանդուխտ» կուսակցության 2015թ-ի տարեկան հաշվետվությունը, և այդ կապակցությամբ ուզեցի իմ կնիքը, ինձ ասացին, որ իմ կնիքը չկա, պատգամավոր Հովհաննես Մարգարյանի բառերով ասած՝ իմ կնիքը փռթել են, բայց երբ որ ես հետաքրքրվեցի, թե այդ ինչ իրավունքով են իմ կնիքը փռթել, ով է փռթել, ինձ հետո զանգահարեցին և ասացին, որ գնամ իմ կնիքը վերցնեմ։ Ես հիմա նաև կասկածում եմ, որ այդ կնիքով նրանք կարող են հաշվեհամարներ բացեն և ֆինասական տարբեր գործողություններ անեն, և այս առիթով էլ դատախազությանը կխնդրեմ, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն, թե այդ կնիքով ինչ հաշվեհարմարներ կան բացված»,- շեշտեց Արմենուհի Ղազարյանը և հավելեց․

«Երբ որ գրանցել են ՀՎԿ-ն՝ ՕԵԿ-ը հիմնադիր անդամ ընդհանրապես չի եղել, գրանցման պահին էլ, որ ներկայացրել են, թե իբրև դա 12 կուսակցությունների միաձուլման արդյունք է, դա էլ է ընդհանրապես միֆ, 8 կուսակցություն է միավորվել, որի մեջ ՕԵԿ-ը չի եղել, այն ոչ լուծարվել է, ոչ էլ միաձուլվել։

Ես պահանջել եմ նաև թե՛ արդարադատության նախարարությունից, թե՛ գրանցման պետռեգիստրից ՀՎԿ-ի գրանցման արձանագրությունները, իսկ այդ արձանագրությունների մեջ ամրագրված է, որ համագումարի համաձայն՝ ՀՎԿ նախագահ է միաձայն ընտրվել Հայաստանի ագրարային կուսակցության անդամ Արթուր Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Անահիտ Եղոյանը։ Ստացվում է, որ միավորվում են 8 տարբեր կուսակցություններ, որտեղ չկա ՕԵԿ-ը, և հանկարծ մի ինչ-որ 10-11-րդ կուսակցության անդամին ընտրում են իրենց կուսակցության նախագահ։ Սա աբսուրդ է, պատկերացնո՞ւմ եք։ Ես մամուլում էլ կարդացի, որ երբ Ագրարային կուսակցության նախագահ Արա Մելքոնյանին հարցրել են, թե արդյո՞ք Արթուր Բաղդասարյանը հանդիսանում է տվյալ կուսակցության անդամ, նա պատասխանել էր, որ ոչ, նա երբեք այդ կուսակցության անդամ չի եղել։ Վաղն ու մյուս օրն էլ կարող է պատահի, որ նույն Արթուր Բաղդասարյանը մի ինչ-որ այլ պետության կուսակցության նախագահ ընտրվի՝ այս նույն կեղծիքներով։ «Հայկական վերածնունդ» կուսակցություն գոյություն չունի, դա ապօրինի զավակ է»։

Տիկին Ղազարյանի խոսքերով՝ երբ նա սկսել է այս ամենի մասին ԶԼՄ-ներով բարձրաձայնել, ՕԵԿ-ականները սկսել են իրեն վիրավորել և մեղադրել այդ ամենը կազմակերպելու և նյութական շահ հետապնդելու մեջ։ Ավելին՝ մինչ այդ էլ այդ նույն ՕԵԿ-ականները իրեն փորձել են դրամական միջոցներ առաջարկելով լռեցնել, սակայն այդ կերպ արդյունք չստանալով, դրանից հետո էլ փորձել են ուժային միջոցներով վախեցնել։

«Պատգամավոր Իշխան Խաչատրյանն էր մի ամբողջ օր ու գիշեր ինձ զանգում, համոզում էր, թե ոչ մի բան մի արա, ձայնդ կտրի և այլն, բայց ես ասացի, որ իմ որոշումից հետ չեմ կանգնելու»,- պատմեց նա և միևնույն ժամանակ ավելացրեց․

«Ի տարբերություն ՕԵԿ-ականների՝ ես նյութական շահ չեմ հետապնդում, ի տարբերություն նրանց՝ ես արատավորված չեմ և այսօր հայց եմ ներկայացնում դատարան Արթուր Բաղդասարյանի և համակարգող խորհրդի նախագահ և կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անահիտ Եղոյանի դեմ, թե ինչու և ինչպես են այդ կեղծիքները կատարել։ Նրանք հայտարարում են նաև, թե ես համագումարին չեմ մասնակցել, սակայն իմ մասնակցությունը փաստելու վերաբերյալ կան թե՛ լուսանկարները, թե՛ տեսագրությունները, ակնհայտ սուտ են խոսում և այս ձևով էլ ուզում են գան իշխանության, սողոսկեն խորհրդարան, որպեսզի շարունակեն խաբել ժողովրդին։ Վայ մեզ ու մեր ժողովրդին, որ Արթուր Բաղդասարյանը ու նրա կողքը հավաքված արատավոր ՕԵԿ-ականները պիտի գան իշխանության։ Այս նույն կերպ էլ արտասահմանում հասարակական միավորումների գրասենյակներ են բացում՝ բացարձակ խաբելով բոլորին»։

Հարցին ի պատասխան, թե ինչպես է պետռեգիստրն առանց ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու՝ գրանցել ՀՎ կուսակցությունը, Արմենուհի Ղազարյանը շեշտեց, որ հենց այդ պատճառով էլ որպես երրորդ անձ պատասխանող կողմ հայցադիմումի մեջ ներգրավվել եմ պետական ռեգիստրին պարզաբանում ստանալու համար։

Բացի դրանից՝ Արմենուհի Ղազարյանը դիմելու է նաև Սահմանադրական դատարան՝ պահանջելով նաև կասեցնել ՀՎԿ-ի գործունեությունը՝ մինչև առաջին ատյանի դատական ակտի վերջնական կայացումը՝ վճիռն ուժի մեջ մտնելը։

Արմենուհի Ղազարյանի դիտարկամամբ՝ իր և իր կուսակցության նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվել Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ անդամների մի շարք թերությունների մասին խոսելու համար։

«Այն պլատֆորմը, որի շուրջ ես համախմբվել էի նրանց հետ՝ միացյալ ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելն էր։ Սակայն Արթուր Բաղդասարյանը շատ ինքնահավան մարդ է ու սուտ խոսքերով, ժողովրդին կուտ տալով՝ փորձում է մարդկանց հավաքել իր գլխին։ Նրանց դուր չէր գալիս, որ ես շատ թերություններ տեսնում էի, որոնց մասին բարձրաձայնում էի նաև կառավարման խորհրդի նիստերին, օրինակ՝ Փելեշյանին ՏԻՄ ընտրություններում նշանակում են քաղաքապետի թեկնածու առանց մյուս անդամներին հարցնելու և դա այն դեպքում, երբ Փելեշյանը գնում է Տեր հորն է ծեծում, ո՞վ է նա, որ քաղաքապետի թեկնածու առաջադրվի, կամ ՕԵԿ-ից գյուղապետի 3 թեկնածու են դնում, իսկ 26 հոգու՝ ՀՎԿ-ից են առաջադրում ու այսպիսի շատ բաներ։ Իրենց, հավանաբար, այնպիսի մարդիկ են պետք, ովքեր չորքոտանու նման գլուխները կախ պիտի ենթարկվեն իրենց ու առանց այդ էլ քանդված երկիրն իրենց հետ միասին կործանեն։ Այդ նույն Արթուր Բաղդասարյանը հատուկ հրահանգով քաղաքական դաշտը մաքրում էր, կուսակցություններին լուծարելու էր տանում, որպեսզի իրենք մնան իրենց մարդկանցով։ ԱԺ-ում էլ Հեղինե Բիշարյանը կամ Հովհաննես Մարգարյանը էդպես ամպագոռգոռ ելույթներ են ունենում, թե իբր իրենք ընդդիմադիր են, բայց հետո քվեարկում են իշխանահաճո ձևով։ Իսկ ես, կներեք, համաձայն չեմ այսպիսի մոտեցումների հետ»։

Տիկին Ղազարյանը վստահեցնում է, որ եթե ներպետական ատյաններում խնդրի օրինական, արդարացի և օբյեկտիվ լուծման չկարողանա հասնել, ապա կդիմի նաև ՄԻԵԴ։ Նա հույս հայտնեց, որ խնդրի լրջությունը հաշվի առնելով՝ այս անգամ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։

«Ամբողջական դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ, Վճռաբեկ դատարանի նկատմամբ էլ ոչ մի վստահություն չունեմ, բայց ուզում եմ հավատալ, որ այս անգամ արդար վճիռ կլինի, քանզի սա այն դեպքն է, երբ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հարց է քննարկվում և այդ ժողովրդի մասնիկ են կազմում նաև դատավորները։ Դատարանից պահանջելու եմ, որ ՀՎԿ-ի գրանցման վարչական ակտերը առոչինչ ճանաչեն և դրանից հետո, բնականաբար, ես պահանջելու եմ նաև բարոյական վնասի հատուցում՝ 3 միլիոն դրամի չափով։ Հիմա մարդիկ կմտածեն, թե նյութական շահ եմ հետապնդում, բայց դա նյութական շահ չէ, այլ օրենքի պահանջն է ինձ խաբելու և իմ իրավունքներն ոտնահարելու համար»։

«Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցությունը գործունեություն է ծավալում 1994թ-ից և կուսակցության նախագահի հավաստամամբ՝ այսօր կուսակցությունում կա գրանցված 3850 անդամ և այն ժամանակ նրանք պայքարել են խաբված ավանդատուների շահերի պաշտպանության համար։

«Ի դեպ՝ դեռևս 2006թ-ից Արթուր Բաղդասարյանը փորձում է խաբված ավանդատուների հարցերով զբաղվել և այսօր էլ հայտարարում է, թե ժողովուրդ, ովքեր բանկերից իրենց ավանդները չեն հասցրել ստանալ, ուրեմն գնացեք ՀՎԿ-ի գրասենյակներ ու ձեր տվյալները թողեք։

Ես՝ Արմենուհի Ղարզարյանս ուզում եմ ասել, որ ժողովուրդ ոչ մեկդ չգնաք, կրկին խաբեություն են ուզում անել՝ գալիք ընտրություններին են պատրաստվում, փորձում են ձեր տվյալները վերցնել ու օգտագործել։ Ի օգուտ ձեզ՝ ոչ մի բան էլ չեն անելու»,- եզրափակեց նա։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված