18 երեխա գտնվում է Կազանի մանկական հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. «Մենք յոթ երեխա ենք կորցրել: Նրանք ութերորդ դասարանցիներ են»
ԱշխարհԿազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին տեղեկացրել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք յոթ երեխա ենք կորցրել: Նրանք ութերորդ դասարանցիներ են: Չորս տղա և երեք աղջիկ: Բացի այդ, մենք կորցրեցինք մեկ ուսուցչի: Եվ մենք կորցրեցինք մեկ այլ կնոջ: Ընդհանուր առմամբ, ինը մարդ կորցրեցինք »,- ասել է նա:
Միննիխանովը նաև նշել է, որ ներկայումս 18 երեխա գտնվում է մանկական կլինիկական հիվանդանոցում:
«Ցավոք, կան հրազենային վնասվածքներով վիրավորներ, նաև կոտրվածքներով: Բժիշկներն ամեն ինչ անում են մեր երեխաների կյանքը փրկելու համար»,- տեղեկացրել է նա:
Թաթարստանի նախագահի խոսքով՝ երկու մեծահասակ բուժում է անցնում յոթերորդ հիվանդանոցում, ևս մեկը `հանրապետական կլինիկական հիվանդանոցում։
Ավելին՝ այստեղ