Հայաստանում կորոնավիրուսի 354 նոր դեպք է հաստատվել
ՀասարակությունՀայաստանում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 219 950 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 354-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 206 078 (+403) մարդ, այս պահին բուժվում է 8550 (-70) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5322 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4272 (+16), իսկ այլ պատճառներով՝ 1050 (+5):
Վերջին մեկ օրում մահացել է 21 մարդ:
Ավելին՝ այստեղ