Սերժ Սարգսյանը վերադառնում է Հովիկ Աբրահամյանի հետ համատե՞ղ
Քաղաքականություն1in.am ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը նկատելիորեն ակտիվացրել է իր մասնակցությամբ քարոզչական միջոցառումները: Մամուլում տեղեկություններ են հրապարակվում նաև այն մասին, որ Սարգսյանը Ամանորին ընդառաջ՝ սկսելու է այցելություններ նախարարություններ, որտեղ կլսի հաշվետվություններ և այլն:
Սերժ Սարգսյանի այս քարոզչական ակտիվացումը վկայում է այն մասին, որ նա բոլորովին չի պատրաստվում հրաժարվել իշխանական հավակնություններից, հակառակ դեպքում Սարգսյանը կգնար ավելի պասիվացման, կփորձեր կենտրոնանալ իշխանության, այսպես ասած, ստվերային վերահսկման վրա՝ քարոզչական դաշտում առավել մեծ տեղ տալով Կարեն Կարապետյանին, առավել ևս, որ Կարապետյանը ունի այդ դաշտում հաջողելու առավել մեծ հնարավորություններ և առավել նպաստավոր մեկնարկային պայմաններ:
Սակայն Սերժ Սարգսյանն ինքն է ակտիվանում, և եթե դրան գումարենք այն, որ ազդարարվել է ՀՀԿ համամասնական ցուցակը նրա գլխավորելու մասին, ապա մնում է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը փորձում է Կարեն Կարապետյանի նշանակումով կորցրած նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Այս դեպքում, իհարկե, հարցն այն է, թե ինչու էր նա ձեռքից բաց թողել այդ նախաձեռնությունը: Դա մարտավարական նահանջ կամ դադա՞ր էր, թե՞ Սերժ Սարգսյանը ստիպված էր գնալ դրան՝ այդ միջոցով նաև Հովիկ Աբրահամյանին հեռացնելու համար:
Շարունակությունը՝ հաջորդիվ