«Իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս պահին բարձրանում եմ դիրքեր». Վերիշենի գյուղապետ
Հասարակություն168.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզում թշնամին դիմել է սադրանքի, թողնելով իր զբաղեցրած դիրքերը, առաջ է եկել՝ Իշխանասարի հատվածն անցել է և մոտեցել դեպի Վերիշեն բնակավայրին ու կանգնել։
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
«Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
168.am-ի հետ զրույցում Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանն ասաց, որ ստեղծվել է լարված իրավիճակ։
Ավելին՝ այստեղ