Ինքնասպանության դեպք է գրանցվել
ՀասարակությունԳորիսում, դեկտեմբերի 14-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել. կինն ամուսնուն հայտնաբերել է լոգարանում կախված վիճակում, - հաղորդում է Pastinfo-ն:
Նշվում է, որ 39-ամյա տղամարդու կինը, աշխատանքից վերադառնալով, նրան հայտնաբերել է կախված վիճակում:
Ապրանքների առք ու վաճառքով զբաղվող տղամարդու գործերն այնքան էլ հաջող չեն ընթացել, եւ ինքնասպանություն գործելուց առաջ երկտող է թողել. «Խնդրում եմ՝ ինձ ների… ես փողերը չեմ վերցրել, ուղղակի միշտ տակ եմ տվել...»:
Գրառման մեջ նա նաեւ նշել է, թե որտեղ իրեն հուղարկավորեն: