«Թրամփը սեքս է անում իր դստեր հետ» գրառման հեղինակը պատժվել է
ԱշխարհPolitico ամերիկյան պարբերականի ղեկավարությունը խզել է պայմանագիրը լրագրող Ջուլիա Իոֆի հետ Դոնալդ Թրամփի և նրա դստեր՝ Իվանկայի մասին վիրավորական թվիթից հետո, հաղորդում է The Forward-ը։
Twitter-ում Իոֆը գրել է, որ նախագահի դուստրը սեփական գրասենյակն է ունենալու Սպիտակ տանը։ «Կամ Թրամփը սեքսով է զբաղվում իր դստեր հետ կամ խախտում է օրենքը, որն արգելում է «առաջ տանել» հարազատներին։ Ո՞րն է ավելի վատ»,-գրել է լրագրողը։
Արդյունքում պարբերականն աշխատանքից հեռացրել է լրագրողին։ «Նման միջադեպերը սևացնում են մեր աշխատանքը»,-մեկնաբանել են Politico-ում։
Որոշ ժամանակ անց Իոֆը ջնջել է թվիթը, ներողություն է խնդրել և իր գրառումն անվանել է կոպիտ։ «Ես իրականում շատ եմ ափսոսում, դա այլևս չի կրկնվի»,-գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ Թրամփը հարցազրոււյցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Իվանկան շատ գեղեցիկ է և եթե իր դուստրը չլիներ, հաստատ սիրավեպ կսկսեր նրա հետ։