Հայաստանը՝ կամ-կամ-ի առաջ
ՀասարակությունԱյսօր Երևանում բանկոմատներ են պայթեցվել: Բարեբախտաբար, չկան տուժող մարդիկ: Կորուստներ ունեն այն բանկերը, որոնց բանկոմատները ենթարկվել են հարձակման, թեև, իհարկե, բանկի համար կորուստը հազիվ թե առանձնապես մեծ լինի` մեկ-երկու բանկոմատը բանկի համար ճակատագրական նշանակություն չի ունենա: Այլ հարց է, իհարկե, բանկի հանդեպ վստահությունը և ընդհանրապես բանկային համակարգի հանդեպ վստահությունը, որ կարող է խաթարվել շատ քաղաքացիների մոտ, գոնե ենթագիտակցական առումով:
Սակայն կա շատ ավելի ընդգրկուն խնդիր, քան լոկ այդ վստահության հարցն է, որն, իհարկե, կարևոր է ֆինանսական համակարգի և տնտեսական կայունության տեսանկյունից: Սակայն առավել կարևոր խնդիրը Հայաստանում քրեածին վիճակն է, և այդ վիճակը քրեական հանցանք ծնող է բառի բուն իմաստով:
Հայաստանում սոցիալական լարումը, բնակչության հոգեբանական վիճակը, միաժամանակ իրավիճակի փոփոխությանն ուղղված իշխանության գործնական քայլերի բավարար ծավալի բացակայությունը, դրան զուգահեռ նաև իրավապահ համակարգի գործնականում կաթվածահար վիճակը (երբ այդ համակարգը արդյունավետ է միայն քաղաքական այլախոհությունը վերահսկելու հարցում, սակայն ոչ քրեածին մթնոլորտը կառավարելու և կանխարգելելու) հանգեցնում են մի իրավիճակի, երբ Հայաստանում հանցագործությունների բնույթն ու ծավալը ստանում են «պրոգրեսիվ» ընթացք:
Շարունակությունն՝ այստեղ